կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իվանյանում ավարտվել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Իվանյանում ավարտվել է ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Այսօր Իվանյանում տեղի է ունեցել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

Արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:

Հանդիպման ավարտից հետո դեռ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին ադրբեջանական Եվլախ քաղաքում։ Այդ հանդիպումից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այն անցել է գործնական մթնոլորտում, քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

  • Կիսվել: