երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է ծննդյան 100-ամյակը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է ծննդյան 100-ամյակը

Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Իվանյանը նշել է ծննդյան 100-ամյակը, հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ նրան շնորհավորելու էին եկել հարյուր հոգի, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանատնից, վետերանների միավորումից և Ռուսական տնից։

Հայրենական մեծ պատերազմի վետերանն ունի երեք երեխա, մեծացնում է ծոռներին։ Իվանյանին շնորհվել են շքանշաններ Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար, ինչպես նաև՝ այլ պարգևներ:

Երևանում Ռուսական տանը վետերանի համար տոն էր կազմակերպել ՛՛Անմահ գունդ՛՛ շարժումը՝ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման աջակցությամբ:

  • Կիսվել: