շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շրջափակմամբ պայմանավորված՝ Հովսեփավանում տեղահանվածների համար առանձնատների շինարարությունը դանդաղել է, բայց շարունակվում է

Շրջափակմամբ պայմանավորված՝ Հովսեփավանում տեղահանվածների համար առանձնատների շինարարությունը դանդաղել է, բայց շարունակվում է

Չնայած շրջափակմամբ պայմանավորված սուղ հնարավորություններին՝ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի հարակից տարածքում առայժմ թեև փոքր ծավալով, բայց շարունակվում են տեղահանվածների համար կառուցվող բնակելի նոր թաղամասի շինարարական աշխատանքները: 

«Արցախպրես»-ն այցելել է շինհարթակ և տեղում ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 

Нет описания.

Нет описания.

«Բնակելի նոր թաղամասը բաղկացած է 59 առանձնատնից, որից  32-ի կառուցումը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ 27-ը՝ Արցախի Հանրապետության պետբյուջեի միջոցներով: Առանձնատները բաղկացած են 3 և 4 սենյակներից։ Յուրաքանչյուրը կունենա  1200 քառակուսի մետր հողատարածք։ Թաղամասում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, կկառուցվի խաղահրապարակ, իսկ տարածքը կբարեկարգվի»,-տեղեկացրել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը։

Нет описания.

Нет описания.Նրա խոսքով՝ թաղամասի կառուցումը նախատեսված էր փուլ առ փուլ ավարտել 2023 թվականի սկզբին, բայց Արցախի շրջափակմամբ պայմանավորված, շինաշխատանքները դանդաղել են, որոնք այժմ իրականացվում են շատ փոքր ծավալով։ Փոխնախարարի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացվելուց հետո աշխատանքները լայն թափ կստանան։ 

Нет описания.

Թաղամասի շինարարությունն իրականացնում են «Լիվարդշին», «Ա.Լ.Մ.», «ՌՈԲ-ԷԼ» և «ԱՐՄԵՆ-88» ՍՊ ընկերությունները:

  • Կիսվել: