հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շմոլ գազից թունավորման դեպքեր՝ Ստեփանակերտ քաղաքում

Շմոլ գազից թունավորման դեպքեր՝ Ստեփանակերտ քաղաքում

Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:30-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ. ծնված Լ. Ս.-ն։
 
Ինչպես  InfoPort.am-ին հայտնեցին ԱՀ ոստիկանությունից, ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումն ստացել է նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
 
Հունվարի 7-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:50-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ 1984թ. ծնված Ռ. Ա.-ն և 1982թ. ծնված Մ. Մ.-ն, իսկ նույն օրը՝ ժամը 21:10-ին, շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչներ 2011թ. ծնված Վ. Մ.-ն, 2006թ. ծնված Վ. Մ.-ն և 2003թ. ծնված Մ. Հ.-ն:
 
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումն ստացել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

  • Կիսվել: