հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շատ լուրջ իրավիճակ է. Խրամորթ համայնքի ղեկավար

Շատ լուրջ իրավիճակ է. Խրամորթ համայնքի ղեկավար

Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ:

Ներկայումս այդ հատվածում շատ լուրջ իրավիճակ է, սակայն մարտական գործողությունների արդյունքում զոհեր չկան։
 
Խրամորթում համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը InfoPort.am-ի հետ զրույցու հրաժարվեց մանրամասներ հայտնել։
 
«Մի խոսացրեք էլի, էս րոպեին ես կարևոր բան պետք է անեմ ժողովրդի հետ։ Էս րոպեին շատ լուրջ է իրավիճակը։ Ես պետք է գործ անեմ։ Խնդրում եմ, մի ընդհատեք, ճակատագրական հարց է», - ասաց Աբրահամյանը։
 

Արցախի տեղեկատվական շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

 

  • Կիսվել: