ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները

Շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները

Արցախի Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:

ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

"Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112",- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: