շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակվում է ջերմաչափման գործընթացի իրականացումը․ Արցախի տեղեկատվական շտաբ

Շարունակվում է ջերմաչափման գործընթացի իրականացումը․ Արցախի տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար:

 

  • Կիսվել: