Սերժ Սարգսյանը հանդես կգա «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով դասախոսությամբ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
՛՛Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու (off the record): Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող են կապվել ինձ հետ հավելյալ տեղեկատվության համար: Մասնակցության տեղերը խիստ սահմանափակ են, ուստի խնդրում եմ դիմել մինչև վաղը երեկոյան 20:00-ն՛՛,-նշել է նա: