ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերժ Սարգսյանն ինձ խոստացել էր երկու շաբաթում վերադարձնել հողերը. Ալիև

Սերժ Սարգսյանն ինձ խոստացել էր երկու շաբաթում վերադարձնել հողերը. Ալիև

Այսօր «Հաղթանակի այգու» բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է,որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրեն ՛՛խոստացել է հողերը վերադարձնել՛՛:

Ադրբեանի նախագահը նշել է, որ իբր Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է իրենց հարմար պայմաններով, որ միանգամից բանակցությունները սկսվեն։ Նա սպասել է, որ պատերազմի ավարտից հետո Վիեննայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, իսկ հունիսին էլ Ռուսաստանում է գագաթնաժողով է կայացել և, ըստ Ալիևի, Սերժ Սարգսյանը երկու շաբաթ ժամանակ է խնդրել հարցի լուծման համար։

՛՛Խոստանում եմ, դա կլուծեմ։ Ես ասացի`լավ: Նա մեկնեց՛՛,-պատմել է Ալիևը։

Նրա խոսքով, սակայան, Հայաստանում ՊՊԾ գնդի գրավման պատճառով Սերժ Սարգսյանը հրաժարվել է կատարել իր ՛՛խոստումը՛՛։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ նոր իշխանություններն են ՛՛ժամանակ խնդրել ու կրկին խաբել՛՛։

  • Կիսվել: