ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն և АМАА-ն տնաշինական ծրագիր կիրականացնեն ԱՀ Նախիջևանիկ գյուղում

«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն և АМАА-ն տնաշինական ծրագիր կիրականացնեն ԱՀ Նախիջևանիկ գյուղում

«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ АМАА-ն հովանավորում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման 16 տներից 6-ի շինարարությունը։

Ինչպես տեղեկացրին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից, ասնակցությունն այս ծրագրին AMAA-ի՝ Արցախը վերականգնելու և այն վերաբնակեցնելու առաքելության մի մասն է։ «Պատերազմից անմիջապես հետո, АМАА-ն վերստին ձեռնամուխ է եղել՝ ոչ միայն առաջին օգնություն տրամադրելու, այլև օգնելու վերակառուցել քանդվածը։ Մինչ օրս՝ АМАА-ն Արցախում նորոգել է 17 տուն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում։

«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական ՀԿ-ն նախաձեռնել է Նախիջևանիկ գյուղի նոր թաղամասի կառուցման ծրագիրը 2021թ.-ի հունվարին: Արցախի կառավարության կողմից կազմակերպությանը նվիրաբերվել է 3 հեկտար հողատարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմակերպությունն արդեն ամբողջացրել է հողային ուսումնասիրության բոլոր աշխատանքները և 16 սեփական բնակելի տների՝ նոր թաղամասի, ինչպես նաև՝ թաղային ենթակառուցվացքների և հանրային զբոսայգու համար մշակել է մանրամասն նախագծեր և նախահաշիվ: Միևնույն ժամանակ՝ կազմակերպության դիմումի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից ծրագիրը ճանաչվել է բարեգործական։

Նախիջևանիկում հողային աշխատանքներն արդեն իսկ սկսվել են: Այժմ կատարվում են հարթեցման և հիմքերի քանդման աշխատանքներ։

«Որպէս Քրիստոնէական կազմակերպություն, Ավետարանչականը իր ծառայությունը կը մատուցանէ բոլոր անոնց՝ որոնք օգնության կարիքն ունեն՝ առանց խտրության։ Ավետարանչականը իր այս համաշխարհային առաքելությունը կ'իրականացնէ շարք մը կրթական, ավետարանչական եւ ընկերային ծառայություններու միջոցավ աշխարհացրիվ 24 երկիրներու մեջ ներառեալ Հայաստան եւ Արցախ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: