կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սարգսյանն անդրադարձել է իր «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտությանը

Սարգսյանն անդրադարձել է իր «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտությանը

Ես միշտ ասել եմ, որ խնդիրը պետք է լուծել փոխզիջումների միջոցով: Այս մասին հարցազրույվցի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասացի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հիշո՞ւմ եք, որ դա շահարկվեց նաև այս վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին ու ասում էին, թե այն իրենց հայրենիքն է: Ես տեսա, թե ինչպես այդ հայրենիքը պահեցին»:

 

  • Կիսվել: