կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սարդարաշենի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայքնապետ

Սարդարաշենի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. համայքնապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Սարդարաշեն համայնքի ազատ բնակֆոնդում տասը տուն կա. բնակիչները սիրով այդ տներում կընդունեն Արցախի այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սարդարաշենի համայնքապետ Հայկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով:

«44-օրյա պատերազմից հետո համայնքին պատկանող շուրջ 80 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք է մնացել թշնամու վերահսկողության տակ, սակայն մարդիկ վճռականորեն են տրամադրված, շարունակում են մշակել իրենց ունեցած հողակտորները: Դպրոցի շենքային պայմանները գոհացուցիչ չեն, բայց դա չի խանգարում դասերի բնականոն ընթացքին։ Այստեղ գործում են համայնքապետարանը, ակումբը և նորակառույց բուժկետը»,-նշել է Հ. Հակոբյանը և հավելել` գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրով։

Մեր զրուցակցի խոսքով, 44օրյա պատերազմը չի շրջանցել իրենց փոքրիկ համայնքը։ Պատերազմում մեկ սարդարաշենցի է անմահացել:

  • Կիսվել: