հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սակրավորներն ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին

Սակրավորներն ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին

Անցած շաբաթների ընթացքում սակրավորները Ստեփանակերտի և նրա շրջակայքի տարածքի կեսից ավելին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից, հույս ունեն ավարտել աշխատանքը մինչև այս տարվա վերջ, РИА Новости-ին հայտնել է ԼՂՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:
 
«Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին մաքրվել է: Հեկտարներով հստակ ասել չեմ կարող, բայց կեսից ավելին մաքրվել է: Հիմա մենք աշխատում ենք քաղաքի մատույցներում», - ասել է Մեսրոպյանը:
 
Ըստ նրա՝ այսօր Ստեփանակերտի կենտրոնական հատվածը լիովին զերծ է զինամթերքից, որոնք այստեղ են հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած զինված բախումների ընթացքում:
 
«Հուսանք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի մաքրել ամբողջությամբ: Մենք պետք է ավարտենք Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվենք Մարտունու շրջան, այնուհետև՝ Մարտակերտի շրջան», - ասել է նա: 

  • Կիսվել: