կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սահմանվել է պետական աջակցություն ԱՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար. Թանդիլյան

Սահմանվել է պետական աջակցություն ԱՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար. Թանդիլյան

Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Մասնավորապես 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

«Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,- նշել է նա։

  • Կիսվել: