շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները. Արցախի պետնախարար

Սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները. Արցախի պետնախարար

Սահմանադրական բոլոր մարմիններն իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները: Այս մասին այսօր Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանադրական բոլոր մարմինները իրենց ղեկավարներով շարունակում են զբաղեցնել հասարակական հիմունքներով այդ պաշտոնները եւ բոլոր մեր սահմանադրական մարմինները հենց այդ հրամանագրով պահպանելու եւ հետագայում նաեւ որոշակի աշխատանք կատարելու ցանկության դեպքում նաեւ այդ աշխատանքները իրականացվելու են:

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ ծրագիր չի կարող իրականացնել, քանի որ ֆինանսական ռեսուրսների բացակայության պայմաններում չենք կարող իրականացնել: Մեր հայրենակիցների կրթական, սոցիալական եւ այլ հարցերի վերաբերյալկարգավորումները տրվում է ՀՀ կառավարության կողմից, ողջ պարտավարությունը ստանձնել է ՀՀ կառավարությունը:

Մենք ունենք տարբեր ձեւաչափերով համագործակցության, հանդիպումների եւ քննարկումների օրակարգ եւ կարողանում ենք ապահովել մեր ժողովրդի խնդիրները, բնակիչների խնդիրները, ներկայացնել առաջարկների տեսքով ՀՀ կառավարությանը, որպեսզի կարողնանք այդ հոգսերը թեթեւացնել, կամ ծրագրերը ավելի արդյունավետ դարձնել»:

Խոսելով Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի հետ կապված խնդիրների մասին՝ Հարությունյանը նշեց, որ օրենքով նախատեսված է եւ վերջնահաշվարկ եւ արձակման նպաստ, բայց քանի որ կառավարությունը որեւէ ֆինասնական ռեսուրս չունի, այ պահին հաշվառված է այն որպես Արցախի Հնարապետության կառավարության պարտավորություն:

«Ինչ վերաբերում է աշխպատանքային գրքույկների տրամադրմանը եւ մնացած բոլոր հարցերին, իհարկե, մեր տարբեր գերատեսչություններ, քանի որ աշխատակիցներից ոչ բոլորն են գտնվում Երեւանում, գերատեսչություններն ըստ պայմանավորվածութունների են տրամադրում աշխատանքայյին գրքույկները»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու սեպտեմբերի համար աշխատավարձերը 100 տոկոսով չվճարվեցին, Արցախի պետնախարարը պատասխանեց, որ տեղահանվելու պահին գանձապետական հաշվում եղած ֆինանսական միջոցները կազմել են աշխատավարձային ֆոնդի 85 տոկոսը։ Աշխատավարձերն այդ պատճառով վճարվել են եղած միջոցների համամասնությամբ։

Պետնախարրը, սակայն, նշեց, որ սեպտեմբերի աշխատավարձերի 15 տոկոսը, ինչպես եւ վերջնահաշվարկները համարվում են Արցախի Հանրապետության կառավարության պարտավորությունը։

  • Կիսվել: