շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսլան  Իսրայելյանն՝ Արցախի նախագահի թեկնածու

Ռուսլան Իսրայելյանն՝ Արցախի նախագահի թեկնածու

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար վերջիններիս կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը մեկնարկել է փետրվարի 5-ին։

Փետրվարի 10-ի դրությամբ համապետական ընտրություններին մասնակցելու մեկ հայտ է ներկայացվել. «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից որպես հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Ռուսլան Էդուարդի Իսրայելյանի գրանցման փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են:

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ այն կտևի մինչև փետրվարի 15-ը ներառյալ։

Նշենք, որ մի քանի կուսակցություններ հայտնել են ընտրություններին մասնակցելու մասին, որոշները՝ դաշինքով մասնակցության մասին, սակայն դեռևս ԿԸՀ փաստաթուղթ չեն ներկայացրել։

  • Կիսվել: