երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսաստանը ՄԱԿ-ի ՓԳՀ-ին կոչ է անում արագացնել փախստականների և տեղահանվածների վերադարձը ԼՂ

Ռուսաստանը ՄԱԿ-ի ՓԳՀ-ին կոչ է անում արագացնել փախստականների և տեղահանվածների վերադարձը ԼՂ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց և փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կուզմինը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ–ի ՓԳՀ–ն ավելացնի աշխատանքները տեղահանված անձանց և փախստականներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ հրադադարի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ՛՛:

Նրա խոսքով՝ ՓԳՀ-ն կարող է համալիր աջակցություն ցուցաբերել՝ ապաքաղաքականացված հիմքով, խնդիրների նեղ մարդասիրական բնույթի շեշտադրմամբ։

Կուզմինը հավելել է. ՛՛ՓԳՀ-ին կոչ ենք անում շարունակել Երևանի և Բաքվի հետ երկխոսությունը տարածաշրջանում հումանիտար հասանելիություն ստանալու նպատակով՛՛:

 

 

  • Կիսվել: