ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման հույս ունի․ Զախարովա

Ռուսաստանը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման հույս ունի․ Զախարովա

Մենք կողմ ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կողմ ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակմանը։ Համապատասխան ջանքեր են գործադրվում ՌԴ պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից՝ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ։ Մեր հայ եւ ադրբեջանցի գործընկերներն այդ կապակցությամբ մանրամասն առաջարկներ ունեն։

Խաղաղապահները տեղում լուծում են սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ղարաբաղցիներին ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում։

Եվ մենք ակնկալում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով  եւ  բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,-հայտարարել է Զախարովան։ Ընդ որում, նա չի պատասխանել հարցին, թե ինչպես է գնահատում Սյունիքի մարզի Տեղ գյուղում Ադրբեջանի հերթական ոտնձգությունը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: