շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանի խաղաղապահների բժշկական խմբերն օգնություն են ցուցաբերել Ասկերանի բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահների բժշկական խմբերն օգնություն են ցուցաբերել Ասկերանի բնակիչներին

Ռուսաստանի շարժական բժշկական թիմն օգնություն է տրամադրել Արցախի Ասկերանի շրջանի ավելի քան 20 հիվանդի: Խաղաղապահ զորակազմը հատուկ նշանակության բժշկական ջոկատից ստեղծել է բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում դաշտային աշխատանքի համար: Ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, հոգեբաններ:
 
Տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական խնդիրների հետ: Բժշկական թիմերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեղում ախտորոշում են հիվանդներին:

  • Կիսվել: