երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը շարունակում է առաջադրանքներ կատարել Ղարաբաղում․ Սլուցկի

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը շարունակում է առաջադրանքներ կատարել Ղարաբաղում․ Սլուցկի

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ և ԼԺՀ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում՝ չնայած ներկա պայմաններին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման քայլերը հստակորեն շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում։ Այնտեղ որոշված էր նաև ռուս խաղաղապահների կարգավիճակն ու գործունակությունը, որոնք պետք է ապահովեին կայուն զինադադար։ Իսկ ստեղծված պայմաններում խաղաղապահ առաքելությունը շարունակում է կատարել իր առջեւ դրված խնդիրները»,- գրել է նա։

Սլուցկին նաև կոչ է արել հակամարտող բոլոր կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքի հետ մեկտեղ ճանաչելու պատրաստակամության մասին Պրահայում, կարող են հիմք տալ Բաքվին մեկնաբանելու տարածաշրջանում տիրող իրավիճակը որպես ներքին հակամարտություն։

  • Կիսվել: