ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ պարոն Հարությունյան,

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի, Ռուսաստանի հայերի Միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Անցած ընտրությունները Արցախի կայացած պետականության և ժողովրդավարության հաստատաքայլ ընթացքի մի նոր անժղթելի և խոսուն վկայությունն են:

Թույլ տվեք Ձեզ ամենայն հաջողություն մաղթել Ձեր բարձր ծառայության մեջ, և նաև վստահություն հայտնել, որ այն նորանոր ձեռքբերումներով կնշանավորվի ու արգասաբեր կլինի երկրորդ հայկական պետության հետագա վերընթաց զարգացման և համայն հայության նվիրական իղձերի իրականացման ճանապարհին»:

  • Կիսվել: