կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական ընկերությունները ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքներում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել

Ռուսական ընկերությունները ԼՂ-ի՝ Ադրբեջանին անցած տարածքներում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել

Ռուսական ընկերությունները Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներում նախագծերի իրականացման 14 հայտ են ներկայացրել, այդ թվում՝ շինանյութերի, ջրի, սարքավորումների եւ կապի սարքերի արտադրության հայտեր։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախարարության տարածածհաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ղարաբաղում նախագծերի իրականացման համար ռուսական ընկերություններից ներկայացվել է 14 հայտ (որպես ներդրող՝ չորս նախագիծ, իսկ որպես կապալառու՝ 10 նախագիծ)։ Նախագծերի մասնագիտացումն ուղղված է առեւտրի եւ ծառայությունների, շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներին՛՛:

Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նաեւ հաղորդել է. ՛՛Արազի հովտի տնտեսական գոտու» արդյունաբերական պարկում նախատեսվում է ստեղծել ՛՛Կամազ՛՛ միասնական սպասարկման կենտրոն եւ Գյանջայի ավտոմոբիլային գործարան, որտեղ սպասարկվելու են ՛՛Կամազ՛՛ սարքավորումներ, այլ բեռնատարներ եւ գյուղտեխնիկա: ՛՛ԻՆՆՈՊՐՈ՛՛ ՓԲԸ-ն նույնպես մասնակցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի կառուցման նախագծին, պայմանագրով ընկերության ծառայությունների արժեքը կազմում է 12 մլն մանաթ (ավելի քան 520 մլն ռուբլի): Կկազմակերպվի շինանյութերի արտադրություն, կստեղծվեն ջրի, սարքավորումների, կապի սարքերի արտադրության ձեռնարկություններ, երկաթուղիների ազդանշանային համակարգ (՛՛Ռեյլ-Տրանս Սերվիս՛՛ ՍՊԸ-ի հետ համատեղ)՛՛:

  • Կիսվել: