շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ-ի մեկ շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քարվաճառ և հակառակ ուղղություններով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ-ի մեկ շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քարվաճառ և հակառակ ուղղություններով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահմանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիատակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

՛՛Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի Զինված ուժերի մեկ շարասյան տեղաշարժը Մատաղիս-Քելբաջար (Քարվաճառ) և հակառակ ուղղություններով՛՛,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրում 2 հեկտար տարածք է մաքրվել:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2154 հեկտար տարածք, 6573 կմ ճանապարհ, 1892 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: