երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վերանորոգման աշխատանքներ սկսելու համար. ԱՀ ՏԿԵՆ-ը՝ գազատարի վնասման մասին

Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վերանորոգման աշխատանքներ սկսելու համար. ԱՀ ՏԿԵՆ-ը՝ գազատարի վնասման մասին

Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր տվյալներ է հայտնել՝ կապված ԱՀ-ում գազատարի վթարման հետ:

՛՛Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։

Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: