ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա Արցախում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և բնակիչների համար

Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա Արցախում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և բնակիչների համար

Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ հատուկ նշանակության Հրթիռային զորքերի կազմում ընդգրկված «Կրասնայա զվեզդա» երգի ու պարի անսամբլն ավելի քան 10 համերգներ կտա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:


Անսամբլը շաբաթվա ընթացքում Մշակույթի տանը հանդես կգա մեծ համերգային ծրագրով՝ նախատեսված դիտակետերում հերթապահություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև տեղի բնակչության համար:

Ինչպես նշվում է, համերգային ծրագրում ավանդական համարներից բացի կներառվեն նաև ռազմահայրենասիրական ուղղվածության համաշխարհային դասական ստեղծագործություններ, ռուսական և այլ ազգային երգերի մշակումներ, բեմադրություններ, ինչպես նաև տարբեր երգեր ու պարեր:

Հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը:

  • Կիսվել: