շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ԼՂ ավելի քան 1100 բնակիչների, այդ թվում՝ 135 երեխաների

Ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ԼՂ ավելի քան 1100 բնակիչների, այդ թվում՝ 135 երեխաների

Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գտնվող ռազմական բժիշկների արտագնա բրիգադները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը, տեղեկացնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքն ապահովելու համար:

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակիչների: Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչների, այդ թվում 135 երեխաների օգնություն են ցուցաբերել:

Արտագնա բրիգադի աշխատանքի ընթացքում դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ ' թերապևտիկ, վիրաբուժական և այլ պրոֆիլների որակյալ մասնագետների կողմից զննումից հետո:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:

  • Կիսվել: