կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Արցախում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Արցախում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Արցախի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար հատուկ պատրաստություն են անցնում։ 

 ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ «պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը»:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և այլ ռազմական գործողությունների խնդիրներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: