ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս զինծառայողները հաստիքային տեխնիկայով շարժվում են դեպի Ռուս-թուրքական համատեղ կենտրոն․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները հաստիքային տեխնիկայով շարժվում են դեպի Ռուս-թուրքական համատեղ կենտրոն․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթի իրականացումը դեպի Ադրբեջանի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

 

Մի քանի օր շարունակ Ստեփանակերտում՝ Ռուս խաղաղապահ առաքելության կենտրոնակայանում, զինծառայողներն ուսումնասիրում էին Համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրները, գործառույթներն ու աշխատանքների կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում էլ իրենք պետք է առաջադրանքներ իրականացնեն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը, որ հավասարության սկզբունքով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի ուսումնասիրության և հրադադարի ռեժիմի ու բոլոր ռազմական գործողությունների վերահսկման առաջադրանքներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:

  • Կիսվել: