ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս սակրավորները Մարտակերտ քաղաքի ծայրամասում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Ռուս սակրավորները Մարտակերտ քաղաքի ծայրամասում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են մաքրել Արցախի տարածքը ականներից և պայթյունավտանգ առարկաներից: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 
«Ներկայում ռուսաստանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այստեղ՝ գյուղատնտեսական գործունեության համար նախատեսված տարածքներում, մարտական գործողությունների ժամանակ գտնվում էին հրետանային դիրքերը: Ներկա պահին տեղի բնակիչները չեն կարող վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները՝ մինչև տարածքի ամբողջական ականազերծում չլինի»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
 
Գերատեսչությունից հայտնում են, որ վերջին օրերի ընթացքում Մարտակերտի տարածքում ռուս սակրավորները հայտնաբերել և ոչնչացրել են ավելի քան 50 խոշոր տրամաչափի արկեր և պայթուցիկ նյութեր:

  • Կիսվել: