կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԱՀ 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի

Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել ԱՀ 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից Արցախ մեկնած 146 տեղահանվածների անվտանգ վերադարձը, տեղեկացնում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 48840 մարդ: 

Ինչպես հաղորդվոմ է՝ ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը. մաքրվել է 37.6 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 689 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ Արցախի ականազերծման ընթացքում (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 517.8 հա տարածք, 197.8 կմ ճանապարհ, 750 բնակելի շենք, ներառյալ 24 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումը և փոխանցումը:

Արցախի հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկություն հավաքելու նպատակով կազմակերպված թեժ գիծը ստացել է 575 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Ռուսաստանի բժշկական բրիգադը Թբլղու գյուղում (Ստեփանակերտից 44 կմ հյուսիս-արևմուտք) ամբուլատոր և պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել 20 բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի:

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի:

  • Կիսվել: