կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուս խաղաղպահների ուղեկցությամբ մեկ օրում ԼՂ է վերադարձել ավելի քան 1400 մարդ

Ռուս խաղաղպահների ուղեկցությամբ մեկ օրում ԼՂ է վերադարձել ավելի քան 1400 մարդ

 Դեկտեմբերի 2-ին Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների հերթական շարասյունը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

 

Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: 

Շարասյան տեղաշարժն ապահովել են ռուս խաղաղապահ կոնտինգետն ու ռազմական ոստիկանությունը: Ընդհանուր առմամբ, այս պահին Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 28 հազար փախստական:

  • Կիսվել: