կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը. աղբյուր

Ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը. աղբյուր

Ռուս խաղաղապահները փակել են Արցախի տարածքում ադրբեջանական ավտոշարասյուների բոլոր տեղաշարժերը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանման իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի, սա արվել է ի պատասխան վերջին 2 օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքների։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգել Շուշիի մոտ պայթեցված Արցախ եկող գազատարը, կրակում է Ասկերանի Խրամորթ գյուղի ուղղությամբ։

 
 
 
 
 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: