ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռ են հասցրել Ասկերանի շրջան Վարդաձոր գյուղի բնակիչներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռ են հասցրել Ասկերանի շրջան Վարդաձոր գյուղի բնակիչներին

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Ասկերանի շրջանի Վարդաձոր (Փիրջամալ ) բնակավայր:

Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ինքնավար կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու համար գազի այրիչներ և այլ գույք են փոխանցել Վարդաձորում բնակվող 15 բազմազավակ ընտանիքի։
 
Ընտանիքներին օգնելուց բացի, գյուղի բուժկետին փոխանցվել է առաջնային ախտորոշման հավաքածու։
 
Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ բնակավայրում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է առաջին անհրաժեշտության ավելի քան 1 տոննա իր, դեղամիջոց և սննդի հավաքածու:

  • Կիսվել: