շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում դաշտային ավտոպարկ են տեղակայել

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում դաշտային ավտոպարկ են տեղակայել

Երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Խոջալուի շրջանում իրականացվել են դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման, տեխնիկական վիճակի վերահսկողության, տեխնիկական սպասարկման, ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքներ, որոնք կապահովեն ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից։

Ինչպես հաղորդվում է՝ վեց հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, КАЗС-2 կոնտեյներային ավտոլցակայան, ավտոմոբիլային գույքի պահեստ:

Նշվում է, որ ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգում:

 

  • Կիսվել: