Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վերազինում են անցակետերը
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վերազինում են անցակետերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հեռացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի վերականգնման աշխատանքներ իրականացնող բրիգադների աշխատանքի անվտանգությունը:




