երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները Երևանից 10 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Երևանից 10 տոննա հումանիտար օգնություն են տեղափոխել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Երևանի «Էրեբունի» օդանավակայանից ավտոմեքենաներով Ստեփանակերտ են տեղափոխել 10 տոննա հումանիտար օգնությունը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«10 տոննա հումանիտար բեռը բերվել է Երևանից: Կոշիկ, հագուստ, դպրոցական պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր, գազօջախներ. այս ամենը փոխանցվելու է բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Նշենք, որ հումանիտար օգնությունը նախօրեին Ռուսաստանից ժամանել է Երևան: Բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս ուղեկցել են խաղաղապահների շարասյունը:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: