կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախի Պատարա գյուղում մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել

Ռուս խաղաղապահները Արցախի Պատարա գյուղում մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության են հատկացրել կարիքավորներին: Այն Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն էին փոխանցել Արցախին: Ռուս խաղաղապահները տեղի բազմազավակ ընտանիքներին և բռնագաղթված անձանց հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ: 

Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը տեղեկացրել է, որ երեխաների համար հատկացնում են հագուստ, խաղալիքներ, մեծահասակների համար` սննդի չափաբաժիններ ապուրների տեսքով։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ գյուղում դաշտային բուժկետ էր տեղադրվել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

«Մեզ հետ էր նաև առաջին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը, որը բաղկացած էր երեք բժիշկներից՝ վիրաբույժից, թերապևտից և օտոլարինգոլոգից»,-հայտնել է Իվանովը:

Գերատեսչությունը նաև հայտնում է, որ հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները գյուղի 73 բնակչի խորհրդատվական և որակյալ բժշկական ծառայություն են մատուցել:

  • Կիսվել: