երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ

Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
 
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանասարի քրիստոնեական վանքեր:
 
«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը պատասխանատու է եկեղեցիներ ուխտավորների ուղեկցման և անվտանգության ապահովման համար: Այսօր Ստեփանակերտ քաղաքից ուղեկցում էին ավելի քան 150 ուխտավորների»,-ասել է խաղաղապահ զորքերի սպա Ալեքսանդր Կորոլևը:

  • Կիսվել: