շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն Արցախում նոր վարժանքներ են իրականացրել (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները նոր վարժանք են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում՝ հնարավոր խախտումների կանխման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ուսումնական կետերում պարապմունք անցկացնելիս խաղաղապահ զորակազմի կառավարման սպաները զինծառայողներին ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ տեղակայման վայրից դուրս գալու, տեխնիկան բեռնելու, տեղանքում տարբեր քողարկումների օգտագործմամբ մանևրելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ: Ստորաբաժանումների հրամանատարների ուսումնական կետերից մեկում ցույց են տվել խաղաղապահների գործնական գործողությունները։

  • Կիսվել: