կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 10 կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 10 կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ներկա պահին անվտանգության ապահովմամբ հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից արդեն վերականգնվել է 10 կմ ճանապարհահատված կողմերի սահմանազատման գծի երկայնքով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: