ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել ԼՂ-ում

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել ԼՂ-ում

Ռուսական խաղաղապահ զորակազմը Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ՝ 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբավորումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 21 925 հա տարածք, 6573 կմ ճանապարհ, 1892 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա:

  • Կիսվել: