չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 420 տոննա բեռ է տեղափոխվել Քարվաճառ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 420 տոննա բեռ է տեղափոխվել Քարվաճառ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ սոցիալական օբյեկտների, բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի 15-րդ ռուսական շարասյունը, որը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի ռազմական 20 մեքենայից և ուղեկցող մեքենաներից, 420 տոննա բեռ է առաքել Քարվաճառի (Քելբաջարի) շրջան (էլեկտրական սարքավորումներ, ուժեղացված բետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր):

ՌԴ ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա, ռուս խաղաղապահների աջակցությամբ 15 ավտոշարասյունով 2800 տոննա բեռ է տեղափոխվել:

  • Կիսվել: