երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին

Ռուս խաղաղապահների համար ԼՂ է բերվել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Ինչպես հաղորդվում է՝  նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը՛՛:

  • Կիսվել: