հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ԼՂ-ում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ԼՂ-ում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներ սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անվտանգությունը նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկին ընդառաջ, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ֆերմերները սկսել աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող հողատարածքներում:

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինն ասել է. ՛՛Եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում կողմերի սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներով: Մենք այժմ գտնվում ենք նմանօրինակ խաղողի այգիներից մեկում, որտեղից մինչև սահմանազատման գիծ 20 մետր է: Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են այդ աշխատանքների համաձայնեցումն ու անցկացումը: Իրավիճակն աշխատանքների անցկացման վայրում հանգիստ է՛՛:

Նշվում է նաև, որ խաղողագործները եղանակի տաքացման պահից ի վեր առաջին անգամ հնարավորություն են ստացել անցնել անհրաժեշտ աշխատանքների կատարմանը դաշտերում:

 

  • Կիսվել: