չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում նոր ջրատար կկառուցվի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկնարկել է Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար նախատեսված ջրատարի շինարարությունը:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ սկսվել է ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը՝ Ճարտար համայնքի և Մարտունու շրջանի մոտակա գյուղերի բնակիչներին ջուր հասցնելու համար»,-  հայտնում են գերատեսչությունից:

Ռուս խաղաղապահներն ապահովում են շինարարական աշխատանքների անվտանգությունը:

Ջրատար համակարգի տեղակայման աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ջրատարի և արտաքին ցանցի մոնտաժային աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ամսվա վերջ:

  • Կիսվել: