կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներ Արցախում մեկ տարում ապահովել են ավելի քան 8 հազ. ավտոմեքենայի անվտանգ ուղեկցումը

Ռուս խաղաղապահներ Արցախում մեկ տարում ապահովել են ավելի քան 8 հազ. ավտոմեքենայի անվտանգ ուղեկցումը

Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խաղաղապահ գործունեության մեկ տարում ապահովել են ավելի քան 8 հազար ավտոմեքենաների (մոտ 200 շարասյուն) անվտանգ ուղեկցումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Շինանյութերով եւ մթերքով բեռնված մեծ բեռնատար ավտոմեքենաների ուղեկցումը իրականացվում է Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով եւ հակառակը։

Տեղաշարժն իրականացվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներ ունեցող գրունտային ճանապարհով՝ ավելի քան 40 բեռնատար ավտոմեքենաներով։

5 դիտակետերի պատասխանատվության գոտում ռուս խաղաղապահները ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

«Ռազմական ոստիկանության ավելի քան վեց հարյուր հոգանոց անձնակազմը Լեռնային Ղարաբաղում իր գործունեության առաջին տարում ներգրավված է անվտանգության ապահովման գործում՝ ավելի քան ութ հազար ավտոմեքենաներն ուղեկցելիս, որոնք տեղափոխում են շինանյութ։ Երթուղիները անցնում են լեռնային պայմաններում, բարդ ճանապարհներով»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լեւիկինը։

Բացի քաղաքացիական տրանսպորտի եւ մարդասիրական բեռների ուղեկցման խնդիրների կատարումից՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կանոնավորապես ներգրավվում են հումանիտար գործողությունների անվտանգության ապահովմանը եւ Լաչինի միջանցքի պարեկմանը։

Ամեն օր ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները երթուղիների պարեկման ժամանակ հաղթահարում են մոտ 200 կիլոմետր։

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապեության նախագահների եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, Մքոսկվայի ժամանակով 00.00 ժամից հայտարարվել է լիակատար հրադադար եւ ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

  • Կիսվել: