կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 1,5 տոննա օգնություն է ուղարկել տեղահանվածներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 1,5 տոննա օգնություն է ուղարկել տեղահանվածներին

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին մահճակալներ և տաք ծածկոցներ է տեղափոխել Սևանի և Գավառի քաղաքապետարաններին։

Նշվում է, որ ավելի քան 1,5 տոննա մարդասիրական օգնությունը կօգնի տեղական իշխանություններին կազմակերպել ժամանակավոր տեղաբաշխման կենտրոններ Արցախից բռնի տեղահանվածների համար։

Շուտով այլ պարագաներ ևս կառաքվեն Հայաստանի տարբեր մարզեր։

Նշվում է նաև, որ շարունակվում են աշխատանքները ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի միջոցով մեծ քանակությամբ պարենային ապրանքների առաքման ուղղությամբ։

  • Կիսվել: