Ռուբեն Վարդանյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունենալու Արցախի թեմայով
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Այսօր հայտնել է, որ գտնվում է Ֆրանսիայում և մի շարք հանդիպումներ է ունենալու Արցախյան խնդրի շուրջ:
Այս առնչությամբ նա, մասավորապես, գրել է. ՛՛Շարունակում եմ Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարքը: Կարևոր եմ համարում տարբեր երկրների ազդեցիկ անձանց բացատրել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման մեր գործողությունները։
Այսօր և՛ Սփյուռքի, և՛ Հայաստանի բարեկամների համար շատ կարևոր է օգտագործել այս արտաքին ռեսուրսը ի շահ հայ ժողովրդի։
Այսօր և վաղը Ֆրանսիայում մասնակցելու եմ մասնավոր միջոցառման, ինչպես նաև նախատեսում եմ հանդիպումներ այնպիսի անձանց հետ, որոնք կարող են կարևոր ներդրում ունենալ մեր ընդհանուր գործում՛՛: