չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախից չի հեռանա

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախից չի հեռանա

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Սեփանակերտից հարցազրույց է տվել հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակին, որում անդրադարձել է Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակին ու պատմել այնտեղից չհեռանալու որոշման մասին:

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ինչ ծանրագույն մարդասիրական աղետի պայմաններում են այժմ արցախցիները՝ հավելելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գրավված արցախյան գյուղերի մեծաթիվ բնակիչներ փախստական են դարձել:

«Մարդիկ խուճապի են մատնվել. չկա լույս, տաք սնունդ պատրաստելու հնարավորություն, դեղորայք, բժիշկներ... Իրավիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական բնաջնջման շեմին են»,- նշել է նա:

Սոբչակի հարցին առ այն, թե ինչպես են արցախցիներն ընդունել Ադրբեջանին հանձնումը, Վարդանյանը նշել է.«Ողբերգության պես. նման բաները ոչ ոք չի կարող հանգիստ ընդունել: Սա ծանրագույն հարված է բոլոր այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ պաշտպանել են իրենց հողում ապրելու իրավունքը: Մարդիկ սգի մեջ են»:


  • Կիսվել: