հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախում գործող մի խումբ ՀԿ-ների ղեկավարների հետ

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախում գործող մի խումբ ՀԿ-ների ղեկավարների հետ

Սոցիալական ձեռներեց, հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

 Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Աշխարհում այսօր ամենուր հակամարտություններ են, դրսում անվտանգություն փնտրելը՝ անիրատեսական: Ու եթե մեզ հաջողվի միավորել մեր ջանքերը, համոզված եմ, որ կկարողանանք լուծել մեր երկրի առջև կանգնած առաջնային խնդիրները: Արցախում շարունակում եմ հանդիպումներս տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպել եմ նաև 16 հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք 2020թ. 44-օրյա պատերազմից հետո միավորվել են մեկ հարթակում: Ինձ համար ուրախալի էր այն փաստը, որ կազմակերպությունները փորձում են, միմյանց հետ համագործակցելով, իրենց ռեսուրսները միավորելով, մի շարք կարևոր խնդիրներ լուծել: Ծանոթացա կազմակերպությունների գործունեությանն ու նրանց ծրագրերին, որոնք իրականացվում են ամենատարբեր ոլորտներում՝ սկսած տեղահանվածներին, զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին աջակցությունից մինչև ռազմահայրենասիրական դաստիարակություն»,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: